• ԿԱԶԱ. մի ֆրանկոֆոն պատմություն | Բուն զրույց. ֆրանկոֆոնիա

    ԿԱԶԱ. մի ֆրանկոֆոն պատմություն | Բուն զրույց. ֆրանկոֆոնիա

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Մոնիկ Բոնդոլֆի-Մազրաֆը Հիմնադրամի գործունեության 30-ամյակին ընդառաջ «Բուն զրույց. ֆրանկոֆոնիա» հաղորդման շրջանակում խոսել է մեր ծրագրերում ֆրանկոֆոնիայի դերի, Հիմնադրամի գործունեության շրջափուլերի և հիմնական առաքելության մասին։

    Զրույցը կարող եք դիտել այստեղ:

    Կարդալ ավելին

  • «ToolGather 2026․ քաղաքացիական կրթության նորարարական գործիքների ամենամյա տոնավաճառ»

    «ToolGather 2026․ քաղաքացիական կրթության նորարարական գործիքների ամենամյա տոնավաճառ»

    Հայաստանի Հանրային Ռադիոյի «Քո ձայնը» հաղորդման շրջանակում «ԿԱԶԱ» հիմնադրամի թիմակից Անի Ղազարյանը կիսվել է «ToolGather 2026․ քաղաքացիական կրթության նորարարական գործիքների ամենամյա տոնավաճառի» արդյունքներով, պատմել «ԿԱԶԱ» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների, քաղաքացիական կրթության կարևորության և այլ հետաքրքիր թեմաների մասին։ Հաղորդումն ամբողջությամբ կարող եք լսել/դիտել այստեղ
    Հաղորդումը կարող եք դիտել այստեղ:




    Im radio / Իմ ռադիո -ի եթերում խոսել ենք «ToolGather 2026․ քաղաքացիական կրթության նորարարական գործիքների ամենամյա տոնավաճառի» մասին։ Ի՞նչ նպատակ ունի այն և ինչ խնդիրներ է լուծում. կիմանաք’ լսելով փոդքաստը։
    Ամբողջական զրույցը կարող եք լսել այստեղ:



    Kentron TV-ի եթերում խոսել ենք «ToolGather 2026․ քաղաքացիական կրթության նորարարական գործիքների ամենամյա տոնավաճառի», դրա նպատակների ու արդյունքների, և «ԿԱԶԱ» հիմնադրամի գործունեության մասին՝ լայն իմաստով:
    Ի՞նչ հիմնական ուղղություններով է աշխատում Հիմնադրամը, ովքե՞ր կարող են դիմել ու մասնակցել մեր ծրագրերին, կիմանաք՝ դիտելով զրույցը:

    Կարդալ ավելին

  • Քաղաքացիական կրթության առցանց դասընթացներ

    Քաղաքացիական կրթության առցանց դասընթացներ

    Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել ենք «TeachCup» մրցույթի մասին: Ավելի քան 70 ուսուցիչ և ուսուցանող Հայաստանի տարբեր մարզերից ու համայնքներից հավաքվել էր մեկ հարկի տակ՝ մասնակցելու «TeachCup» առաջին ինտելեկտուալ մրցույթին:
    Հաղորդումը կարող եք դիտել այստեղ:



    «Բուն զրույց. Ֆրանկոֆոնիա» հաղորդման շրջանակում «ԿԱԶԱ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, միջմշակութային մարզիչ Լյուսիլ Մոնտարիոլը խոսել է Հիմնադրամի առաքելության, իրականացվող ծրագրերի մասին, որոնց առանցքում համայնքների և անձերի զարգացումն է։
    Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:



    Հանրային հեռուստաընկերություն – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և մեր հիմնադրամը համատեղ իրականացնում են քաղաքացիական կրթության առցանց դասընթացներ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների աշխատակիցների համար։ Երկամսյա կրթական ծրագրին մասնակցում է 40 աշխատակից Երևանից և մարզերից։
    Նյութը կարող եք դիտել այստեղ:

    Կարդալ ավելին

  • Համագործակցության hուշագիր Զբաղվածության պետական գործակալության և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջև

    Համագործակցության hուշագիր Զբաղվածության պետական գործակալության և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջև

    employment.am – Ս/թ. փետրվարի 20-ին ՀՀ ԱՍՀ նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Ա. Սիմոնյանը և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Տ. Բաղդասարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

    Հուշագրի նպատակը երկու կազմակերպությունների ռեսուրսների մեկտեղումն է աշխատանք փնտրողների, մասնավորապես երիտասարդների զբաղվածության խնդիրների լուծման հարցում:
    Կարդալ ավելին

  • Կրթական գործիքների ազգային տոնավաճառ (Tool Fair Armenia)

    ystudies.am – Հոկտեմբերի 20-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց կրթական գործիքների ազգային տոնավաճառ: Միջոցառումն իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre» և «SALTO EECA» կազմակերպությունների աջակցությամբ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից: 

    Տոնավաճառի նման ձևաչափը միջազգային լայն տարածում ունի և իրենից ներկայացնում է հարթակ, որտեղ երիտասարդների հետ աշխատողները շփվում և փոխանակվում են ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի ոլորտի իրենց մեթոդներով:
    Կարդալ ավելին

  • Հայաստանում առաջին անգամ անցկացվեց կրթական գործիքների ազգային տոնավաճառ

    msy.am – Հայաստանում առաջին անգամ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից անցկացվեց կրթական գործիքների ազգային տոնավաճառ: Միջոցառումը իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre» և «SALTO EECA» կազմակերպությունների աջակցությամբ:

    Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ով, ողջունելով միջոցառման մասնակիցներին, խոսել է անցկացվող միջոցառման կարևորության մասին:
    Կարդալ ավելին

  • Հոկտեմբերի 20-ին Հայաստանում տեղի կունենա կրթական գործիքների առաջին տոնավաճառը

    erit.am – Հայաստանում առաջին անգամ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն անցկացնելու է Կրթական գործիքների ազգային տոնավաճառ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre»-ի եւ «SALTO EECA»-ի աջակցությամբ:

    Հոկտեմբերի 17-ին Կրթական գործիքների ազգային տոնավաճառին ընդառաջ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում: Ներկա էին «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre»-ի, «SALTO EECA»-ի եւ նախարարության ներկայացուցիչները:
    Կարդալ ավելին

  • Մեծ գաղափարներ փոքր մարմնում. Հռիփսիմե Պետրոսյանը

    medialab.am – 31-ամյա Հռիփսիմե Պետրոսյանը Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ղեկավարը չէ, սակայն խոստովանում է՝ կցանկանար լինել։

    Ինչպես գյուղացիներն են ասում՝ այնքան բան է անում գյուղի համար, բա որ գյուղապետը լիներ` ինչեր կաներ։

    Փոքրամարմին Հռիփսիմեն վճռել է, որ պետք է գյուղը ապրեցնի իր մեծ և աշխատատար քայլերով. հիմքը արդեն գցել է։ Գյուղում կանգառասրահ, խաղահրապարակ կառուցելը, աղբահանության հարցը լուծելը, ինչպես նաև Կրաշենի և շրջակա գյուղերի համար տրակտոր ապահովելը Հռիփսիմեի առաջին և ոչ վերջին քայլերն էին մոռացված և օրեցօր դատարկվող գյուղին գույներ պարգևելու համար։ 
    Կարդալ ավելին

  • «Հայաստանի Սուրբ Քարեր»-ը հասանելի է անգլերեն տարբերակով

    erit.am – Ֆաբիեն Կրահենբուլի եւ Պատրիկ Դոնաբեդյանի «Հայաստանի Սուրբ Քարեր» գիրքն արդեն հասանելի է անգլերեն թարգմանությամբ։

    Շնորհանդեսը երեկ՝ հոկտեմբերի 11-ին, կայացավ «Էսպաս» կենտրոնում։ Միջոցառմանը ներկա էին «Կազա» հիմնադրամի նախագահ Մոնիք Բոնդոլֆի-Մասրաֆը եւ հենց ինքը՝ գրքի հեղինակներից Ֆաբիեն Կրահենբուլը։

    «Խնդիրն այն էր, որ ես ծանոթ չէի Հայաստանի ճարտարապետությանը, ուստի սխալվելու մտավախություն կար: Ես այսօր ձեզ եմ ներկայացնում իմ 3 տարիների աշխատանքը»,- նշեց Ֆաբիեն Կրահենբուլը։
    Կարդալ ավելին

  • Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան բարեգործական կազմակերպության 20-ամյակին նվիրված միջոցառում Ժնևում

    mfa.am – Սեպտեմբերի 3-ին Ժնևի հայկական կենտրոնում տեղի ունեցավ «Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան» (KASA – Komitas Action Suisse-Arménie) բարեգործական միության գործունեության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկավ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով երախտագիտություն հայտնեց ԿԱԶԱ-ի նախագահ Մոնիկ Բոնդոլֆի-Մասրաֆին և Դարիո Բոնդոլֆիին` Հայաստանում ծավալած մարդասիրական երկարամյա գործունեության համար։
    Կարդալ ավելին